Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ով 2013-2021 թվականներին զբաղեցրել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը և հանդես է եկել ԱՄՆ-ի հետ բանակցությունների օգտին, հրաժարական է տվել՝ ընդամենը 10 օր պաշտոնավարելուց հետո:
«Ինձ չի գոհացնում աշխատանքիս արդյունքը, և այլ խնդիրների հետ մեկտեղ դա ստիպեց ինձ շարունակել իմ ուղին միայն համալսարանում»,- նա գրել է X-ի իր էջում:
Նշենք, որ ս.թ. օգոստոսի 2-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հրամանագրով Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշանակվել էր նախագահի՝ ռազմավարական հարցերով տեղակալ և նախագահի աշխատակազմին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար։