Հետևեք մեզ։

Հայաստանում 5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

02:29, 12 օգոստոս 2024
Հայաստանում 5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Երկրաշարժ Հայաստանում՝ Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, հայտնում է Փրկարար ծառայությունը:

 

Օգոստոսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 02:02-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:02-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․20⁰ և արևելյան երկայնության 45.22⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4.2 մագնիտուդով երկրաշարժ:

 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

 

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում 5 բալ, Կոտայքի մարզում 4 բալ և Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։