Հետևեք մեզ։

Հերացի փողոցում վթարի հետևանքով հոսպիտալացվածներից 7-ի վիճակը միջին ծանրության է․ ԱՆ

11:34, 12 օգոստոս 2024
Հերացի փողոցում վթարի հետևանքով հոսպիտալացվածներից 7-ի վիճակը միջին ծանրության է․ ԱՆ

Հերացի փողոցում երեկ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հոսպիտալացված տուժածներից 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 7-ինը` միջին ծանրության: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

9 քաղաքացի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: