Հետևեք մեզ։

Փարիզում կայացել է ամառային օլիմպիական խաղերի փակման արարողությունը (լուսանկարներ)

12:04, 12 օգոստոս 2024
Փարիզում կայացել է ամառային օլիմպիական խաղերի փակման արարողությունը (լուսանկարներ)

Օգոստոսի 11-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում տեղի ունեցավ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողությունը,որի հեղինակը կրկին Թոմաս Ջոլին էր, ով նաև բացման արարողության հեղինակն էր։

Փակման արարողությունը բաղկացած էր մի քանի փուլից՝ մասնակից երկրների դրոշների դուրսբերում, մարզիկների շքերթ, կանանց մարաթոնի հաղթողների պարգևատրում։ Այնուհետև «Ստադ դե Ֆրանս»-ը վերածվեց հսկա համերգասրահի։ Հայաստանի դրոշն Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն էր պարզել։

Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը տանիքից է իջել «Ստադ դե Ֆրանս», օլիմպիական դրոշը փոխանցվել է Լոս Անջելեսի քաղաքապետին՝ հաջրոդ խաղերն անցկացվելու են այնտեղ։
Օլիմպիական խաղերի ավարտին ելույթ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, միջոցառումն ավարտվել է շքեղ հրավառությամբ։