Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը խոսել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի վերաբերյալ ունեցած իր առաջին տպավորությունների մասին, գրում է Armsport.am-ը։
«Երբ Մեսսին շրջանցեց ինձ և Կանավարոյին, խաղից հետո ես դիմեցի Կանավարոյին և ասացի՝ Աստված իմ, ո՞վ է այս տղան, նա նոր Մարադոնան է:
Ես գիտեի, որ նա կդառնա աշխարհի լավագույն խաղացողը, որ ապագայում ամեն ինչ կհաղթի։ Եվ ես երջանիկ եմ, քանի որ տեսա նույնիսկ ավելին, քան սպասում էի»,- Կառլոսի խոսքերն է մեջբերում Post Blaugrana-ն։