Օգոստոսի 11-ին ականի պայթյուն է տեղի ունեցել Նախիջևանում՝ Հայաստանի հետ սահմանին։
Ադրբեջանական APA-ն՝ հղում անելով երկրի Գլխավոր դատախազությանը, հայտնում է, որ պայթյունի հետևանքով, 2005 թվականին ծնված Բախտիյար Սուլթանովը տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել։ Նա տեղափոխվել է հիվանդանոց։