Հետևեք մեզ։

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:45, 12 օգոստոս 2024
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 12-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Օգոստոսի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։

 

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 12-13-ին, 15-17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։