Հետևեք մեզ։

Ընդդիմության «խամաճիկ»․ Վրաստանի վարչապետը՝ նախագահին

15:25, 12 օգոստոս 2024
Ընդդիմության «խամաճիկ»․ Վրաստանի վարչապետը՝ նախագահին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պետության ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլիին ընդդիմության «խամաճիկ» է անվանել։
Ինքը՝ Սալոմե Զուրաբիշվիլին, խոստովանել է, որ ինքը սահմանադրությունը խախտած նախագահ է, և նա պահպանել է իր պաշտոնը այն պատճառով, որ «Ազգային շարժում» կուսակցությունը (նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր կուսակցությունը-խմբ.) չի աջակցել իմպիչմենտին։

 

«Նա այլևս Վրաստանի նախագահը չէ, իսկ «Ազգային շարժման» նախագահը սովորական խամաճիկ է, դրա հիման վրա նրա խոսքերն ու հայտարարությունները ուժ չունեն»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն:

 

Վրաստանի նախագահի արտասահմանյան այցերը, որոնք համաձայնեցված չեն եղել կառավարության հետ, նախկինում հանգեցրել են Զուրաբիշվիլիի և իշխող կուսակցության միջև հակամարտության։ «Վրացական երազանքը» նախագահի դեմ անգամ հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ իմպիչմենտի պահանջով։ Դատարանը գտել է, որ նա խախտել է օրենքը, սակայն իմպիչմենտը չի կարող ավարտվել խորհրդարանում ձայների պակասի պատճառով:

Վերլուծական