Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի շուրջ, հայտնում է Ria.ru-ն։
Օգոստոսի 6-ի առավոտյան Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են գրավել Կուրսկի մարզի Սուդժանսկի շրջանի տարածքի մի հատվածը։ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ՌԴ նախագահին զեկուցել է, որ զինվորականները դադարեցրել են իրենց առաջխաղացումը։ Նա ընդգծել է, որ Կուրսկի շրջանում գործողությունը կավարտվի հակառակորդի ջախջախմամբ։
Կուրսկի, Բելգորոդի և Բրյանսկի շրջաններում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։ Կուրսկում գործում է նաև դաշնային արտակարգ դրություն։ Քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել, մասնավորապես՝ ահաբեկչությունների և սպանությունների վերաբերյալ, քննիչները պարզում են ուկրաինացի զինվորականների ինքնությունը, ովքեր տվել և կատարել են քաղաքացիական օբյեկտներին հարվածելու հրամաններ։