Կիևի զինված սադրանքը ռուս-ուկրաինական սահմանին ուղղված է ապագա բանակցություններում նրա դիրքերն ամրապնդելուն, սակայն անիմաստ է նման շփումներ վարել մի կառավարության հետ, որը հարձակվում է քաղաքացիական անձանց վրա։
«Այժմ պարզ է, թե ինչու Կիևի ռեժիմը մերժեց խաղաղ կարգավորման պլանին վերադառնալու մեր առաջարկները: Իր արևմտյան տերերի կամքն է կատարում, ուկրաինացիների ձեռքով Արևմուտքը պատերազմում է մեզ հետ», - նշել է Պուտինը։
«Բայց ի՞նչ բանակցությունների մասին է խոսքն այն մարդկանց հետ, ովքեր անխտիր հարվածներ են հասցնում քաղաքացիական անձանց, քաղաքացիական ենթակառուցվածքներին կամ փորձում են վտանգներ ստեղծել ատոմային էներգետիկայի օբյեկտների համար»,- վրդովվել է ՌԴ նախագահը: