Ռուսական զորքերը առաջ են շարժվում մարտական շփման գծի ողջ երկայնքով՝ չնայած Կիևի սադրանքներին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Երկրի ղեկավարը երկուշաբթի օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել անվտանգության բլոկի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Կուրսկի շրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։
«Ռուսաստանի զինված ուժերի, կամավորների, վետերանների հարձակողական գործողությունների տեմպերը ոչ միայն չեն նվազել, այլ, ընդհակառակը, աճել են մեկուկես անգամ։ Մարտական շփման ողջ գծով մեր զինված ուժերը առաջ են շարժվում»,- ասել է Պուտինը՝ խոսելով Կիևի սադրանքների մասին։