Հանրային հեռուստաընկերությունը հյուրընկալել էր «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթի մասնակիցներին և Հայաստանի պատվիրակ Հայկ Հեքեքյանին։
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց պատանիներին դասական երաժշտության ուղին ընտրելու և մրցույթին փայլուն մասնակցելու համար. «Եվրատեսիլի այս ձևաչափին մասնակցելը և նման գեղեցիկ համերգով մեր պատվիրակին ընտրելու նպատակը հանրությանը ցույց տալն էր, թե ինչքան տաղանդավոր պատանի երաժիշտներ ունենք։ Հաջողություն ենք մաղթում Հայկին, վստահ ենք, որ նա փայլուն ելույթ է ունենալու»։
«Պատանի երաժիշտների Եվրատեսիլին» հետևեք օգոստոսի 17-ին՝ ժամը 23:00-ին, Առաջինի ուղիղ եթերում։