Flydubai-ի ինքնաթիռը Կատմանդուի օդանավակայանից թռչելիս բռնկվել է, պատճառն այն է, որ թռչունը բախվել է օդանավին շարժիչ համակարգին։ Փոխադրողի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ինքնաթիռը կշարունակի թռիչքը «ստանդարտ ընթացակարգն ավարտելուց հետո»։
Ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցման՝ ավիաընկերության ներկայացուցիչը մանրամասնել է, որ ինքնաթիռը վայրէջք չի կատարել մեկնման օդանավակայանում, և նշված «ստանդարտ ընթացակարգն» իրականացվել է օդում։ Նա նաեւ նշել է, որ թռչնի հետ բախումից հետո «անձնակազմը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թռիչքի անվտանգությունն ապահովելու համար»։ Նեպալի քաղաքացիական ավիացիայի վարչությունը նաև թվիթերյան իր էջում գրել է, որ չվերթն ընթանում է բնականոն հունով և նախատեսվածի համաձայն ուղղվում է Դուբայ։