Հետևեք մեզ։

Թուրքիայի Շըռնաք նահանգում մեքենայի պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

20:19, 12 օգոստոս 2024
Թուրքիայի Շըռնաք նահանգում մեքենայի պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Շըռնաք նահանգի Սիլոփի շրջանում տեղի է ունեցել մեքենայի պայթյուն, կան զոհեր։

Ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտնել է, որ միջադեպի հետևանքով մահացել է առնվազն 2 մարդ, 8 տուժածից երկուսի վիճակը ծանր է։ Պայթյունից հետո տարածաշրջանում սկսվել է լայնածավալ գործողություն։

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ նախնական վարկածներից մեկի համաձայն՝ տեղի է ունեցել հարձակում, որն իրականացվել է Հյուսիսային Իրաքից: