Այստեղ գտնվող երիտասարդությունն այս պայքարի ծնունդն է։ Ծնվել են այս պայքարից, իրար գտել են այս պայքարում և մենք էլ իրար գտել ենք այս պայքարում։ Այս մասին Սբ. Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ սրբազանը:
«Եվ այս պայքարը նյութական որևէ ակնկալիք չունի, այլ ունի միայն մեկ նպատակ՝ հայրենիք ու պատիվ»,-նշեց «Սրբազան պայքարի» առաջնորդը:
Բագրատ սրբազանի խոսքով` երիտասարդությունը նաև սխրանքների ու հերոսության համար է։ «Մենք այսօր ունենք բազմաթիվ երիտասարդ զավակներ, որոնք մեզ հետևում են երկնքից, և շատ հաճախ ես, իրենց առջև գտնվելով, իրենց ավելի կարող, ավելի որակով և ավելի առաջնորդող եմ պատկերացնում, քան ինձ կամ որևէ մեկին»:
Օրվա խորհրդով` Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ, խոսքն ուղղելով երիտասարդներին Սրբազանն ասաց. «Երիտասարդությունը ոչ միայն հաճույքի, այլև սխրանքի և հերոսության մասին է։
Հիշե՛ք ասածս․ այս պայքարի հաղթանակին այլընտրանք գոյություն չունի»: