Բողոքարկումը բավարարելու նախատիպը կա տարբեր սպորտաձևերում, մենք առաջինը չենք լինելու, փորձելու ենք հասնել արդարության, Հայաստանի մեդալը հետ ենք բերելու,- «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը՝ պատասխանելով որդու՝ Արթուր Ալեքսանյանի՝ ՕԽ-2024-ի եզրափակիչ գոտեմարտի վերաբերյալ բողոքարկման թեմայի մասին հարցին։
«Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի՝ մեր բողոքարկումը մերժելու բացատրության մեջ նշված օրենքը սուտ է, չի համապատասխանում իրականությանը։ Նրանցից բարձր կառույցը ՄՕԿ-ն է, որը նույնպես ասել է, որ վերանայելու է դրվագը։
Իսկ նրանցից բարձր սպորտային դատարան ենք դիմելու»,-ասաց նա: