Հետևեք մեզ։

Մեդալի գույնն էր պետք ինձ, իմ ուզած գույնը․ Արթուր Ալեքսանյան

00:21, 13 օգոստոս 2024
Մեդալի գույնն էր պետք ինձ, իմ ուզած գույնը․ Արթուր Ալեքսանյան

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ ինչ էմոցիաներ ունի օլիմպիական խաղերից հետո։

«Էմոցիաները տեսաք՝ մեդալի գույնն էր պետք ինձ, իմ ուզած գույնը»,- ասաց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ բան փոխվի, Ալեքսանյանը նշեց, որ հույս կա, արդեն բողոքարկել են․ «Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան չի ընդունում մեր բողոքարկումը, քանի որ միջազգային ֆեդերացիան է պատճառը, ինչպես կարող է իր մեղքն ընդունել։ Կդիմենք ՄՕԿ-ին։ Մեզանից ուզել են տեսանյութը։ Ամեն ինչ կա փաստերով, տեսանյութը ևս, թող մասնագետները նայեն և ասեն՝ այդտեղ ում միավոր կա, ում՝ չկա։ Սարաբին մեղավոր չէ, նա ինչ անի, մեղքը մրցավարներինն է»։