Հետևեք մեզ։

Թեև եղբայրները ազատվել են պետական համակարգից, սակայն նրանց գրեթե բոլոր հարսները, որդիները, կանայք Գագիկ Գևորգյանի վիճակագրական կոմիտեում են. «Ժողովուրդ»

09:21, 13 օգոստոս 2024
Թեև եղբայրները ազատվել են պետական համակարգից, սակայն նրանց գրեթե բոլոր հարսները, որդիները, կանայք Գագիկ Գևորգյանի վիճակագրական կոմիտեում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հաշվեքննիչ պալատի երիտասարդ անդամ Արմեն Գևորգյանը մոտավորապես վերջերս լքել է պաշտոնը, նրան հետևել է եղբայրը` Գագիկ Գևորգյանը, ով տասնամյակներ շարունակ վիճակագրական կոմիտեի առանցքային ֆիգուրներից էր, նախագահի տեղակալը և մարդահամարի թիվ մեկ պատասխանատուն։

 

Թեև եղբայրները ազատվել են պետական համակարգից, սակայն նրանց գրեթե բոլոր հարսները, որդիները, կանայք Գագիկ Գևորգյանի վիճակագրական կոմիտեում են։ Օրինակ` Արմեն Գևորգյանի դուստր Աննա Գևորգյանը, նրա ապագա հարս Անահիտ Օհանյանը, կինը` Լիլիթ Ազիզյանը, ապագա մյուս հարս Լուսինե Մախսուդյանը և այլ ազգականները։

 

Ծնունդով Արարատի մարզից Գևորգյանների աստղը 1990-ականների կեսին փայլեց, երբ իրենց հռչակեցին Վազգեն Սարգսյանի մտերիմ, այնուհետեւ` հոկտեմբերի 27-ից հետո, սահուն անցան հեռանկարային Արգամիչի դրոշի տակ, այնուհետեւ կատարելագործեցին անհրաժեշտ կապերը, որի արդյունքում ողջ գերդաստանը գրավեց եկամտաբեր պետական պաշտոններ` պետական ռեգիստր, արդարադատության նախարարություն, ԱՎԾ, Հաշվեքննիչ պալատ»:

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։