Հետևեք մեզ։

Գևորգ Հարությունյանը կայծակնային շախմատի միջազգային մրցաշարում զբաղեցրել է 2-րդ տեղը

09:48, 13 օգոստոս 2024
Գևորգ Հարությունյանը կայծակնային շախմատի միջազգային մրցաշարում զբաղեցրել է 2-րդ տեղը

Գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը «Riga Technical University Open 2024» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից:

Հայ շախմատիստը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր և միայն կես միավորով հետ մնացել մրցաշարի հաղթող Լաուրուսաս Թոմասից։