Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դրսի հրահանգների արդյունքում 2008 թվականի օգոստոսին դիմեց արկածախնդիր գործողությունների, որոնք հանգեցրին պատերազմի։ Այս մասին ասվում է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի հայտարարության մեջ։
«Վրացական հասարակության մեծ մասն իրավացիորեն կասկածում է Սահակաշվիլիի ադեկվատությանը, սակայն փաստն այն է, որ 2008 թվականի օգոստոսին Սահակաշվիլիի արկածախնդիր գործողությունները նրա հոգեկան անհավասարակշռության արդյունք չէին, այլ դրսից եկող հրահանգների և լավ ծրագրված դավաճանության », - նշվում է տեքստում։
Վրաստանի իշխող կուսակցությունն ընդգծում է, որ երկրում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատելու համար կենսականորեն անհրաժեշտ է կազմակերպել հրապարակային իրավական գործընթաց, որպեսզի հասարակությունը մեկընդմիշտ իմանա, թե «ով է դավաճանական հանցագործությունը կատարել մեր երկրի և ժողովրդի նկատմամբ»:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն օգոստոսի 8-ին ասել է, որ հանրապետության իշխանությունները կստեղծեն խորհրդարանական հանձնաժողով՝ 2008 թվականի պատերազմի հանգամանքները պարզելու համար։