Վլադիմիր Պուտինն ընդունել է Մահմուդ Աբասին։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ չնայած Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին՝ Մոսկվան չի անտեսում այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Պաղեստինում:
«Մենք մեծ ցավով ու տագնապով ենք հետևում այն մարդասիրական աղետին, որը ծավալվում է Պաղեստինում։ Մեր կողմից ամեն ինչ անում ենք պաղեստինցի ժողովրդին աջակցելու համար։ Դուք գիտեք, որ մենք միշտ հանդես ենք եկել խաղաղ կարգավորման օգտին և հասկանում ենք, որ մենք ձեզ հետ ընդհանուր դիրքորոշում ունենք, այն է, որ այդ խնդրի արմատները հեռու են անցյալից և կապված են միջազգային կազմակերպությունների, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի մակարդակով ընդունված որոշումների անտեսման հետ՝ անկախ պաղեստինյան պետության ձևավորման ու ստեղծման հետ»,- ասել է Պուտինը։