Հետևեք մեզ։

Իրանը կարող է առաջիկա օրերին կամ ժամերին Իսրայելին պատասխան հարվածի որոշում կայացնել․ Մահմուդ Աբաս

00:30, 14 օգոստոս 2024
Իրանը կարող է առաջիկա օրերին կամ ժամերին Իսրայելին պատասխան հարվածի որոշում կայացնել․ Մահմուդ Աբաս

Իրանը կարող է առաջիկա ժամերին Իսրայելին հարվածելու որոշում կայացնել՝ ի պատասխան պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության․ Պաղեստինը պատերազմ չի ցանկանում։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքներով ՏԱՍՍ-ի հետ զրույցում նշել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը։

«Որոշումը կարող է կայացվել առաջիկա օրերի կամ նույնիսկ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում։ Առաջին հերթին մենք՝ պաղեստինցիներս, դեմ ենք պատերազմին։ Մենք 2023-ի հոկտեմբերին պաշտոնապես հայտարարեցինք, որ դեմ եք պատերազմին և խաղաղ բնակիչների, կանանց, երեխաների սպանությանը։ Մենք չենք կարող կանխագուշակել, թե ինչ տեղի կունենա, սակայն կարող ենք հուսալ, որ իրավիճակի լարում, պատերազմ չի լինի, որի հետևանքները դժվար է գնահատել»,- ասել է նա։