Հետևեք մեզ։

BMW-ն մխրճվել է բենզալցակայանի տարածք (լուսանկար)

11:53, 14 օգոստոս 2024
BMW-ն մխրճվել է բենզալցակայանի տարածք (լուսանկար)

Այսօր՝ օգոստոսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Էջնիածին-Երևան ավտոճանապարհին գորրծող «33» բենզալցակայանի տարածքում Սեյրան Խաչատրյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով բախվել է հեղուկ գազի լցակետի սարքավորումներին և հայտնվել գազալցակայանի տարածքում:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով առաջացել է գազի արտահոսք:

 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

 

Պարեկները սահմանազատել են տարածքը, տեղում իրականացնում են հերթապահություն: