Հետևեք մեզ։

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:59, 14 օգոստոս 2024
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 14-ի ցերեկը, 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։

 

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 14-ի ցերեկը, 15-17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։


Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։