Ջո Բայդենն ասել է, որ «շատ շուտով» կհայտարարի 2024 թվականին նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին։
«Ես արդեն ասել եմ ձեզ, որ նախատեսում եմ մասնակցել ընտրություններին, շատ շուտով ձեզ կտեղեկացնեմ այդ մասին»,- ԱՄՆ նախագահի խոսքը մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Վերընտրվելու դեպքում Բայդենը 82 տարեկանում կսկսի իր երկրորդ ժամկետը որպես Ամերիկայի առաջնորդ։