Երևանի քրեական դատարանը՝ Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել է հանրային դատախազի միջնորդությունը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ Էլեկտրոնային հսկողություն կիրառելու վերաբերյալ:
Դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ՝ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը գտնվում են վարչական հսկողության տակ, և էլեկտրոնային հսկողություն կիրառելու կարիք չկա։
Նշենք, որ նրանք մեղադրվում են հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեջ։ Նարեկ Սամսոնյանն ու Վազգենը Սաղաթելյանն ազատությունից զրկվել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կոշտ բառապաշարով քննարկելուց հետո։