Հետևեք մեզ։

Մեկ ամիս միակողմանի փակ է լինելու Մոսկովյան փ. – Խանջյան փ. խաչմերուկից մինչև Մոսկովյան փ. – Թումանյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը

13:44, 14 օգոստոս 2024
Մեկ ամիս միակողմանի փակ է լինելու Մոսկովյան փ. – Խանջյան փ. խաչմերուկից մինչև Մոսկովյան փ. – Թումանյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ 

օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 14-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Մոսկովյան փողոցի՝ Մոսկովյան փ. – Խանջյան փ. խաչմերուկից մինչև Մոսկովյան փ. – Թումանյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ:

«Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում»,-նշված է հաղորդագրության մեջ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները