Հետևեք մեզ։

Պարզվել է, թե ով է գողացել Եգիպտոսից Երևան ժամանած տղամարդու համակարգիչը

13:51, 14 օգոստոս 2024
Պարզվել է, թե ով է գողացել Եգիպտոսից Երևան ժամանած տղամարդու համակարգիչը

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 13-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ ժամը 7.10-ին Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթով ժամանել է Հայաստան և տանը նկատել է, որ պայուսակից դյուրակիր համակարգիչը գողացել են:

 

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ոստիկանները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդը նույն օրը Կոտայքի մարզի Պտղնի գյուղի տներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին:

 

Գողոնն առգրավվել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:

Վերլուծական

Ամենաընթերցվածները