Հետևեք մեզ։

Բահրեյնում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի թագավորին

16:32, 14 օգոստոս 2024
Բահրեյնում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի թագավորին

Օգոստոսի 13-ին Բահրեյնում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը (նստավայրը՝ Աբու Դաբի) իր հավատարմագրերն է հանձնել Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆային: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

Թագավոր Ալ Խալիֆան, ողջունելով դեսպան Գրիգորյանին, շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: ՀՀ դեսպանն ընդգծել է, որ ջանքեր կգործադրի՝ Հայաստանի և Բահրեյնի միջև հարաբերությունները բոլոր ուղղություններով առավել զարգացնելու ուղղությամբ: 

 

Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ժամանակ թագավոր Ալ Խալիֆան հաջողություն է մաղթել դեսպանին իր պատասխանատու առաքելության մեջ։