Հետևեք մեզ։

Բալահովիտում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Ուրալ»-ն ու մարդատար․ տուժած կա

18:34, 14 օգոստոս 2024
Բալահովիտում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Ուրալ»-ն ու մարդատար․ տուժած կա

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Բալահովիտ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» և «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաները։ «Ուրալ»-ը հաշվառված է ՀՀ Պաշպանության նախարարության հաշվեկշռում:

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում,  հնարավոր է՝ փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժին։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները