Սեպտեմբերին իրականանալու է այն, ինչ ձեր մտքերում կար մայիսի 9-ին:
Այս մասին այսօր «Երազ» բնակելի թաղամասի բնակիչների հետ հանդիպմանն ասաց Բագրատ սրբազանը:
«Օր առաջ այս մարդուն իր որդիներով հանդերձ պետք է հեռացնենք, քանի որ ինքը հեռանալու տրամադրություն չունի, որովհետև փողի և պաշտոնի վրա նստած մարդ է»,-ասաց Սրբազանը:
«Ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարել է, որ նեռի հետ համաձայնություն են կայացրել, ըստ որի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պետք է փոխվի, իսկ ավելի հստակ, խոսքը վերաբերում է Անկախության հռչակագրին, ինչը նշանակում է պետության չգոյություն։
Սա խոսում է նաև մեր ԱԳ նախարարության նվաստացման մասին, որը ոչ մի կերպ չի արձագանքում»,- հայտնեց նա: