Հետևեք մեզ։

Իսրայելական կողմը կմասնակցի Գազայում հրադադարի հաստատման շուրջ բանակցություններին

00:33, 15 օգոստոս 2024
Իսրայելական կողմը կմասնակցի Գազայում հրադադարի հաստատման շուրջ բանակցություններին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաստատել է, որ օգոստոսի 15-ին իսրայելական պատվիրակությունը ներկա կլինի Կատարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք բանակցություններին։

Նախատեսված է բանակցել Գազայի հատվածում հրադադարի հաստատման և պատանդների ազատ արձակման հարցերի շուրջ։

Ավելի վաղ «ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցիչը ՌԻԱ-Նովոստիին հայտնել էր, որ իրենք չեն պատրաստվում մասնակցել բանակցություններին։