Զելենսկին խորհրդակցություն է անցկացրել Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի շուրջ: «ՌԴ 74 բնակավայր գտնվում է ուկրաինացի զինվորականների վերահսկողության ներքո։ Չնայած բարդ, ինտենսիվ մարտերին, մեր ուժերը շարունակում են առաջխաղացումը Կուրսկի շրջանում, փոխանակման ֆոնդը ևս մեծանում է»,-հայտնել է Զելենսկին։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին զեկուցել է Զելենսկուն, որ միայն վերջին մեկ օրում 100 ռուս զինվորական է գերավարվել: