Ռուսաստանում տղամարդը մեկ ուրիշի Lamborghini-ն տարել է ավտոլվացման կետից՝ Մոսկվայի շուրջը զբոսնելու, սակայն նրան հաջողվել է խուսափել դատավարությունից, քանի որ համաձայնության է եկել էլիտար սպորտային մեքենայի տիրոջ հետ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Տղամարդը ավտոլվացման կետի կայանատեղիում տեսել է սպորտային մեքենան, ներկայացել է որպես դրա սեփականատեր, ստացել է մեքենայի բանալին և հեռացել։ 16 ժամ անց նրան բերման են ենթարկել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։
Հարուցվել է քրեական գործ ավտոմեքենան ապօրինի խլելու դեպքի առթիվ։ Սակայն երիտասարդն ու ավտոմեքենայի սեփականատերը հարցը լուծել են միմյանց միջև և խնդրել դատարանին հաստատել հաշտության համաձայնագիրը։