Հետևեք մեզ։

Անապայում 19 ուղևոր տեղափոխող միկրոավտոբուսի վարորդը ղեկին քնել է

10:24, 15 օգոստոս 2024
Անապայում 19 ուղևոր տեղափոխող միկրոավտոբուսի վարորդը ղեկին քնել է

Անապայում 19 ուղևոր տեղափոխող միկրոավտոբուսը շրջվել է, բոլորը ողջ են, վնասվածք ստացածների թիվը ճշտվում է, հայտնում է Կրասնոդարի երկրամասի GUMVD-ն։
«Առավոտյան ժամը 4-ին Նովոռոսիյսկ-Կերչ ավտոճանապարհի Տարուսինո գյուղի տարածքում շրջվել է Volkswagen Transporter մակնիշի միկրոավտոբուսը, որում եղել է 19 ուղևոր, վիրավորների թիվը ճշտվում է։ Վթարի պատճառը 56-ամյա վարորդի՝ ղեկին քնելն է»,-ասվում է հաղորդագրությունում։