Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին և ժողովրդին՝ Հնդկաստանի անկախության 78-րդ տարեդարձի առթիվ։ ՀՀ արտաքին գործերի նախարարն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Անկեղծորեն շնորհավորում եմ իմ գործընկեր, լավ բարեկամ Սուբրամանյան Ջայշանկարին և Հնդկաստանի ժողովրդին՝ անկախության 78-րդ տարեդարձի առթիվ։ Մեզ միավորում են քաղաքակրթական կապերը, մինչդեռ ներկայում մեր քաղաքական երկխոսությունը դուրս է գալիս ավանդական օրակարգի շրջանակներից»,- գրել է Միրզոյանը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարի գրառմանն արձագանքել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը․
«Շնորհակալ եմ ջերմ մաղթանքների համար»,- X-ի իր միկոբլոգում գրել է Ջայշանկարը։