Հետևեք մեզ։

Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 7աստիճանով

13:21, 15 օգոստոս 2024
Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 7աստիճանով

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 15-ի ցերեկը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 16-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 15-17-ին, 20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 17-21մ/վ արագությամբ։

 

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 15-ին և 20-ին կեսօրից հետո, 16-17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսային՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օգոստոսի 15-17-ին, 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-ի ցերեկը, 17-ին աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։

 

Երևան քաղաքի օգոստոսի 16-ի  բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      38.3°C (2014թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան         13.2°C (1982թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     24.9°C

Վերլուծական

Ամենաընթերցվածները