Կատարի մայրաքաղաք Դոհայում սկսվել են Գազայում հրադադարի հաստատման բանակցությունները։
Այս մասին հայտնում է «Reuters»-ը։
Հանդիպմանը մասնակցում են Կատարի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Իսրայելի ներկայացուցիչներ։
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները չեն մասնակցել Դոհայում կայացած բանակցություններին։