94 տարեկանում մահացել է հոլիվուդյան աստղ Ջինա Ռոուլենդսը։
Դերասանուհին առավելապես հայտնի է իր որդու՝ Նիկ Կասավետեսի ֆիլմերում, հատկապես «The Notebook» մելոդրամայում իր դերով։
Դերասանուհին իր կինոդեբյուտը կատարել է 1958 թվականին «Սիրո բարձր գինը» ֆիլմում։
Ռոուլենդսը 4 «Էմմի» և 2 «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր է։ Նա երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Ազդեցության տակ» (1974) և «Գլորիա» (1980) ֆիլմերում դերերի համար, որտեղ նա նկարահանվել է ամուսնու՝ Ջոն Կասավետեսի հետ։
Ռոուլենդսը դերասանական կարիերայից հեռացավ 2015 թվականին, նույն տարում նա արժանացավ պատվավոր «Օսկար»-ի։
Հայտարարվել է, որ վերջին տարիներին նա տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ։