Հետևեք մեզ։

Դավիթ Տոնոյանը կալանքից ազատ կարձակվի 15մլն դրամ գրավի դիմաց

17:57, 15 օգոստոս 2024
Դավիթ Տոնոյանը կալանքից ազատ կարձակվի 15մլն դրամ գրավի դիմաց

Դավիթ Տոնոյանն ազատ կարձակվի կալանքից։ Այս մասին NEWS.am-ին փոխանցել է նրա պաշտպան Ալբերտ Բենգլյանը։

Դատարանը ՀՀ պաշտպանության նախկին նախարարի խափանման միջոցը փոխել է 15 մլն դրամ գրավի չափով։

 

Դավիթ Տոնոյանը կալանքի տակ մնաց շուրջ 3 տարի։

 

Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նույն օրը Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվել էին։

 

Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:

Վերլուծական