Հետևեք մեզ։

ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել. ՊՆ-ն հերքում է Ադրբեջանին

21:39, 15 օգոստոս 2024
ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել. ՊՆ-ն հերքում է Ադրբեջանին

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 15-ին՝ ժամը 18։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

 

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ: