Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գլոբալ առողջապահական արտակարգ դրություն է հայտարարել, քանի որ mpox-ի ( կապիկի ծաղիկ) մահացու նոր շտամը տարածվում է Աֆրիկայի որոշ մասերում:
Սա երկրորդ անգամն է վերջին երկու տարվա ընթացքում, երբ ԱՀԿ-ն mpox-ը, որը նախկինում հայտնի էր որպես կապիկի ծաղիկ, գլոբալ արտակարգ իրավիճակ է հայտարարում:
Պատճառը գլխավորանես այն էր, որ Շվեդիայի հանրային առողջության գործակալությունը հինգշաբթի հայտարարեց, որ հաստատել է նոր mpox շտամի առաջին հայտնի դեպքը Աֆրիկայի սահմաններից դուրս:
Գործակալությունը նշել է, որ հիվանդը բուժում է ստացել Ստոկհոլմում՝ վիրուսով վարակվելուց հետո Աֆրիկայի մի հատվածում, որտեղ ներկայումս շրջանառվում է նոր շտամը։ Մինչ այժմ բռնկումներ են գրանցվել 15 երկրներում՝ ներառյալ չորս երկրներ, որոնք նախկինում երբեք չեն հայտնել mpox դեպքերի մասին՝ Բուրունդին, Քենիան, Ռուանդան և Ուգանդան։
ԱՀԿ-ն հրապարակել է իր առաջին հայտարարությունը mpox-ի վերաբերյալ 2022 թվականի հուլիսին, այն բանից հետո, երբ հիվանդությունը տարածվել է ավելի քան 70 երկրներում: 2022-2023 թվականների ընթացքում բռնկումը առաջացրել է ավելի քան 99,000 դեպք և ավելի քան 200 մահ՝ ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների գնահատումների:
Արտակարգ դրությունը չեղարկվել է 2023 թվականի մայիսին՝ դեպքերի կտրուկ անկումից հետո, քանի որ հիվանդության մասին տեղեկացվածությունը մեծացել է և պատվաստանյութերն ավելի մատչելի են դարձել:
Ինչո՞վ է տարբերվում այս mpox շտամը.
Ըստ CDC-ի, կան mpox-ի երկու հիմնական շտամներ՝ clade I և clade II:
Clade II շտամը էնդեմիկ է Արևմտյան Աֆրիկայում և խթանել է mpox-ի բռնկումը 2022 թվականին: Clade II-ի դեպքերը սովորաբար ավելի քիչ ծանր են, և շտամով վարակված մարդկանց 99,9%-ը սպրում է, ըստ CDC-ի:
Նոր շտամը՝ Clade I-ը, էնդեմիկ է Կենտրոնական Աֆրիկայում և ապացուցվել է, որ ավելի վարակիչ և մահացու է, քան II-րդ շտամը:
Նշենք, որ mpox-ը կենդանաբանական հիվանդություն է, այսինքն՝ այն կարող է փոխանցվել մարդկանցից կենդանիներին: Երկու շտամներն էլ տարածվում են վարակված անձի կամ կենդանու հետ սերտ շփման կամ վարակված նյութերի հետ շփման միջոցով: Երկու շտամներն էլ ունեն նմանատիպ ախտանիշներ, ներառյալ գրիպի նման ախտանիշներ, ցանն ի սկզբանե կարող է նմանվել բշտիկների:
Օրինակ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը տասնամյակներ շարունակ ունեցել է mpox-ի դեպքեր, դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել հեռավոր գյուղերի երեխաների մոտ և ենթադրվում էր, որ այն փոխանցվում էր կրծողների միջոցով, ըստ Science-ի:
Առողջապահական փորձագետները նախազգուշացնում են, որ կարող են չլինել բավարար պատվաստանյութեր ներկայիս ճգնաժամը զսպելու համար, հաղորդում է New York Times-ը: