Այսօր կայացավ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի ԱԵԿ-«Նոա» հանդիպումը։
Դիմակայության պատասխան հանդիպումը կայացել է Հունաստանում։ Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում երևանյան ակումբը 3-1 հաշվով հաղթանակ էր տարել։
Այսօրվա հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։ Երկրորդ խաղակեսում, հանդիպման խաղավարտին մոտ, տանտերերը բացել են հանդիպման հաշիվը։ Հանդիպումն ավարտվել է հունական թիմի հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Այսպիսով «Նոան» հաղթեց ընդհանուր դիմակայությունում 3-2 հաշվով և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ: