Հետևեք մեզ։

«Արարատ-Արմենիան» 10 հոգով ոչ-ոքի խաղաց «Ակադեմիա Պուշկաշի» հետ, բայց զիջեց դիմակայությունում

01:13, 16 օգոստոս 2024
«Արարատ-Արմենիան» 10 հոգով ոչ-ոքի խաղաց «Ակադեմիա Պուշկաշի» հետ, բայց զիջեց դիմակայությունում

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս մրցել է հունգարական «Ակադեմիա Պուշկաշ» թիմի հետ և ոչ-ոքի՝ 3:3 հաշվով ավարտել հանդիպումը: Երևանում կրած նվազագույն հաշվով պարտության արդյունքում, սակայն, Վարդան Մինասյանի թիմը դիմակայությունն ավարտել է 3:4 հաշվով և զիջել մրցակցին՝ դուրս մնալով հետագա պայքարից: Այս մասին գրում է Armsport.am-ը։

Պատասխան խաղի հաշիվն արդեն 8-րդ րոպեին բացել են «Պուշկաշի» ֆուտբոլիստները: Առաջին խաղակեսի վերջնամասում 40-րդ րոպեին, «Արարատ-Արմենիայի» կազմում հաշիվը հավասարեցրել է Արթուր Սերոբյանը, իսկ մինչև ընդմիջում՝ 44-րդ րոպեին, Հովհաննես Հարությունյանն առաջ է մղել իր թիմին:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում, սակայն, Ժոլ Նադտը դուբլ է ձևակերպել և հաշիվը հավասարվել է՝ 2:2, իսկ 62-րդ րոպեին «Արարատ-Արմենիան» մնացել է 10 հոգով, երբ Ամոս Նոնդին հեռացվել է խաղադաշտից:

Վարդան Մինասյանի թիմի կազմում ևս մեկ գնդակ հեղինակել է Ջոնաթան Դուարտեն՝ 85-րդ րոպեին գրավելով տանտերերի դարպասը:

 Սակայն, հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին հունգարական թիմի կազմում Արտյոմ Ֆավորովը հաշիվը նորից հավասարեցրել է՝ 4:4: