ԱՄՆ-ն ստեղծել է բոլոր նախադրյալները, որպեսզի Ուկրաինան կորցնի իր տարածքների մի մասը, ներառյալ այն տարածքները, որոնց վրա Վաշինգտոնի որոշ դաշնակիցներ աչք են դրել, ասել է ՌԴ նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը։
«Ներկայումս, հանուն ամերիկյան շահերի, տուժում են Ուկրաինայի բնակիչները, որոնց ԱՄՆ-ն պետությունից վերածել է ռազմական հակառուսական նախագծի։ Վաշինգտոնի ջանքերով ստեղծվել են բոլոր նախադրյալները, որպեսզի Ուկրաինան կորցնի իր ինքնիշխանությունը և կորցնի տարածքների մի մասը, ներառյալ այն տարածքները, որոնց վրա որոշ ամերիկացի դաշնակիցներ վաղուց աչք են դրել»,- ասել է Պատրուշևը «Известия»-ին տված հարցազրույցում։