«Հրապարակ» օրաթերթը գրում է .
«Հրապարակ»-ի տեղեկություններով, կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված Տիգրան Ավինյանի ընկերոջը՝ Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանին տեղափոխել են ԱԱԾ-ին կից մեկուսարան՝ «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին Արդարադատության նախարարությունից։
Ավելի վաղ գրել էինք, որ Արաբկիրի թաղապետի տնային կալանքը փոխելու մասին միջնորդել էր մեղադրող դատախազը: Միջնորդությունը վերաքննիչ դատարանը օգոստոսի 9-ին բավարարել էր։
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Արամ Ազատյանի աշխատավայրում ԱԱԾ-ն եւ Քննչական կոմիտեն քննչական գործողություններ եւ խուզարկություններ իրականացնելուց հետո ձերբակալվեցին Ազատյանը, նրա տեղակալը եւ թաղապետարանի մի խումբ աշխատակիցներ։
Լավատեղյակ աղբյուրը մեզ հուշեց, որ ԱԱԾ-ին կից մեկուսարան տանելու իմաստն այն է, որ հնարավորինս անձը մեկուսացվի արտաքին աշխարհից եւ որեւէ անվերահսկելի շփումներ չունենա որեւէ մեկի հետ»:
Մանրամասները «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: