«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Իշխանականներն աչք չեն բացում քեֆ-ուրախություններից։
«Հրապարակ»-ի տեղեկություններով ՝ օրերս Վանաձորում տեղի է ունեցել Վանաձորի քաղաքապետի ԺՊ Արկադի Փելեշյանի` Ակայի որդու` Լևոնի ճոխ հարսանիքը։ 500 հոգանոց հանդիսությանը ներկա են եղել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Լոռու մարզի իշխանական ՔՊ-ական «էլիտան»։
Քավորը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի եղբայր, Լոռու մարզի Գուգարքի բաժնի նախկին ոստիկանապետ Էրիկ Շարմազանովն է եղել, ով Ակայի հետ մտերիմ է ու վաղուցվանից քավոր-սանիկական կապերի մեջ է։
Պատմում են, որ ներկաները լավ քեֆ են արել, կերել-խմել։ Տոնական սեղաններին ծովամթերքի տեսականու պակաս չի եղել։ Հարսանիքն իրենց կատարումներով ծաղկեցրել են Թաթա Սիմոնյանը, Արկադի Դումիկյանը, Արամ Ասատրյանի թոռը` Գրիշոն, ով հրավիրվել է Ակայի կրտսեր որդու ցանկությամբ։ Նրա ծնունդը համընկել է եղբոր հարսանիքին։ Հանդիսությունը վարել է Ռաֆայել Երանոսյանը։ Իսկ հարսանիքի անակնկալը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նվերը նորապսակներին` հսկա ծաղկեփունջ ու ժամացույցներ երիտասարդ զույգին։ Հարսնացուն հասարակ ընտանիքից է»։
Մանրամասները` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: