Հետևեք մեզ։

Պուտինը կմեկնի Ադրբեջան

16:23, 16 օգոստոս 2024
Պուտինը կմեկնի Ադրբեջան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 18-19-ը աշխատանքային այցով մեկնելու է Ադրբեջան․ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինի Ադրբեջան այցի շրջանակներում նախատեսվում է պետությունների ղեկավարների համատեղ հայտարարություն, կստորագրվեն միջպետական այլ փաստաթղթեր։ Ինչպես նաև երկու երկրները կքննարկեն ռազմավարական համագործակցության մասին հարցերն ու միջազգային այլ կարևոր խնդիրներ։