Թուրքիայի Ազգային ժողովում ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավոր Ջան Աթալային մանդատից զրկելու հարցի քննարկման ժամանակ։
Թուրքիայի Աշխատավորական կուսակցության պատգամավոր Ահմեթ Շիքը վիրավորել է «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներին։
Դրանից հետո Ազգային ժողովում մեծացել է լարվածությունն ու ծեծկռտուք է սկսվել պատգամավորների միջև։