Հետևեք մեզ։

Հայ և ռուս ժողովուրդների դարավոր կապը հնարավոր չէ չեղարկել պատմությունը վերաշարադրելու փորձերով. Կոպիրկին

18:23, 16 օգոստոս 2024
Հայ և ռուս ժողովուրդների դարավոր կապը հնարավոր չէ չեղարկել պատմությունը վերաշարադրելու փորձերով. Կոպիրկին

 

Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին կապում են դարավոր մշակութային և քաղաքակրթական կապերը և հոգևոր մտերմությունը։ Այդ փաստը հնարավոր չէ չեղյալ համարել պատմությունը վերաշարադրելու որևէ փորձով։ Այս մասին Օշականի ճակատամարտի 197-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Այսօր, երբ մենք ապրում ենք դժվարին ժամանակներում, շատ կարևոր է հիշել անցյալի դասերը։ Առանց դրա մենք, դժվար թե, կարողանանք հաջողությամբ և համարժեք դիմակայել այն մարտահրավերներին, որոնց բախվում ենք այսօր։ ՌԴ-ն անկեղծորեն գնահատում է Հայաստանի հետ իր բարեկամությունը։ Մեր եղբայրական ժողովուրդները կապված են դարավոր մշակութային ու քաղաքակրթական կապերով, հոգևոր մտերմությամբ, և այս փաստը հնարավոր չէ չեղարկել։ Չնայած Օշականի ճակատամարտին նվիրված պարբերությունը հանվել է ութերորդ դասարանի Հայաստանի պատմության նոր դասագրքից, մենք միշտ կհիշենք ու կհարգեն այդ հիշարժան օրերի հերոսներին»,- նշել է Կոպիրկինը։